ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
«Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ»,–ասաց նա։
Աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: