Իսրայելի նախագահը հերքել Է Թել Ավիվի մասնակցությունը Լիբանանում փեյջերների պայթեցմանը

Իցհակ Հերցոգ. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելն անմիջական մասնակցություն է ունեցել գործողության նախապատրաստմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հերքել է Թել Ավիվի մասնակցությունը Լիբանանում փեյջերների պայթեցման գործողությանը:
«Ես անմիջապես հերքում եմ որևէ առնչություն այս կամ այն գործողությանը»,-հայտարարել է նախագահը բրիտանական Sky News հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ հենց Իսրայելն է անմիջական մասնակցություն ունեցել գործողության նախապատրաստմանը:
Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում պայթել են կապի միջոցներ, ներառյալ փեյջերներ և ռադիոկապի միջոցներ: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 37 մարդ, ավելի քան 3000-ը վիրավորվել են: Առայժմ անհայտ է, թե ինչն է հանդիսացել հազարավոր սարքերի միաժամանակյա պայթյունի պատճառը: «Հըզբոլլահն» ու Լիբանանի իշխանությունները տեղի ունեցածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։