Հակաօդային պաշտպանության ուժերը ՌԴ 5 շրջաններում ուկրաինական 15 ԱԹՍ են խոցել

Ռոստովի շրջանում 4 անօդաչու թռչող սարք է խոցվել, Կուրսկում` 2, իսկ Աստրախանի, Բելգորոդի և Վորոնեժի շրջաններում` մեկական:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Անցած գիշեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հինգ շրջաններում ուկրաինական 15 անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ 6 անօդաչու թռչող սարք է խոցվել Ազովի ծովի, 4–ը՝ Ռոստովի շրջանի, 2–ը՝ Կուրսկի շրջանի, իսկ մեկական՝ Աստրախանի, Բելգորոդի և Վորոնեժի շրջանների վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։