ԳԴՀ նախկին կանցլերը խորհուրդ է տվել հիշել պատմությունը նրանց, ովքեր ուզում են հաղթել ՌԴ-ին

Շրյոդերը նաև ընդգծել է, որ արևմտյան երկրները թերագնահատում են հակամարտության սրման հնարավորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը բոլոր նրանց, ովքեր հնարավոր են համարում Ռուսաստանի դեմ ռազմական հաղթանակը, խորհուրդ է տվել կարդալ պատմության դասագրքերը։
Welt թերթը հայտնում է, որ նախկին կանցլերը կոչ է արել Ռուսաստանի հետ բանակցություններ վարել Ուկրաինայի հակամարտության շուրջ:
«Ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր հավատում են դրան (հաղթանակ Ռուսաստանի նկատմամբ- խմբ.), կարդալ պատմության գրքերը: Նապոլեոնից մինչև Հիտլեր՝ բոլորը ձախողվեցին դրա պատճառով», - հայտարարել է նա։
Շրյոդերն ասել է, որ ուկրաինական հակամարտությունում խաղաղության հասնելու ամենաիրատեսական սցենարը ՌԴ-ի հետ բանակցությունների անցկացումն ու փոխզիջումների հասնելն է:
Նրա կարծիքով՝ այդ հակամարտությունը պատերազմով լուծել չի հաջողվի։
Շրյոդերը նաև ընդգծել է, որ արևմտյան երկրներն անտեսում են Ռուսաստանի անվտանգության հիմնավորված շահերը և թերագնահատում հակամարտության սրման հնարավորությունը:
Նրա գնահատմամբ՝ գերմանացիները պետք է իրենց հատկապես կառուցողական և զգույշ պահեն «Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության և հանուն Գերմանիայի կատարված հանցագործությունների լույսի ներքո»:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ թույլ չի տա Ուկրաինայի զինված ուժերին խոցել Ռուսաստանի խորքը գերմանական զենքով՝ անկախ դաշնակիցների որոշումից: