ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik․ Երևանում սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ սեպտեմբերի 21–ին, ժամը 16:00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության կայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Երևանի սեփական տներից մեկը, որտեղ հայտնաբերվել է դի` ծառից կախված։
Ոստիկաններն ու պարեկները նշված տան հետնամասում գտնվող այգում հայտնաբերել են նույն տան բնակիչ 23-ամյա Ս. Ղ.-ի դին՝ կտորից պարանով ծառից կախված։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։