Բելգորոդի Չերեմոշնոյե գյուղի գնդակոծության հետևանքով տասը խաղաղ բնակիչ է վիրավորվել

Ըստ մարզպետի՝ վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Բելգորոդի շրջանի Չերեմոշնոյե գյուղի գնդակոծության հետևանքով տասը խաղաղ բնակիչ է վիրավորվել, տուժածների թվում է վարչակազմի ղեկավարը: Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդի շրջանի Չերեմոշնոյե գյուղը հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ։ Վիրավորվել է 10 խաղաղ բնակիչ։ Տուժածների թվում են Յասնոզորենսկի գյուղական բնակավայրի վարչակազմի ղեկավարը և ինքնապաշտպանության 7 մարտիկներ: Շտապօգնության բրիգադները վեց տուժածներին տեղափոխել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց, ևս չորսին՝ տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց», - գրել է Գլադկովը Telegram ալիքում:
Նա հավելել է, որ երեք տղամարդու վիճակը բժիշկների կողմից գնահատվում է ծանր, հինգինը՝ միջին ծանրության, երկուսինը՝ բավարար:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: