ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի: Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը:
Մինչ այդ հաղորդվել էր 37 զոհի մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 20-ին Բեյրութի հարավային արվարձանում պայթյուններ են տեղի ունեցել: Մի քանի բնակելի տներ լրջորեն վնասվել են։ Իսրայելի բանակի «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոն հայտնել է, որ Իսրայելի կողմից Բեյրութին ավիահարվածի թիրախը եղել է շիաների «Հզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատարը: Ավելի ուշ շարժումը հաստատել է, որ հարձակման արդյունքում սպանվել է հատուկ գործողությունների հրամանատար Իբրահիմ Աքիլը։