ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ Ղազախստանի նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևը վերահաստատել է իր հանձնառությունը հայ-ղազախական հարաբերությունների առավել ամրապնդման հարցում: Այդ մասին ասված է Տոկաևի`Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում։
Ղազախստանի նախագահը նշել է, որ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում:
Նա Հայաստանի ժողովրդին մաղթել է բարեկեցություն և առաջընթաց:
Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։