ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Երևանի գազալցակայաններից մեկում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով 3 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Սեպտեմբերի 21-ին` 16։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող գազացակայանում տեղի է ունեցել պայթյուն»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազալցակայանի շինության տեխնիկական հատվածում։