Մինսկը կողմ է Երևանի հետ կառուցողական երկխոսությանը. Լուկաշենկո

Ալեքսանդր Լուկաշնեկո
Լուկաշնեկոն ընդգծել է, որ Բելառուսի իշխանությունները հետագայում էլ հանդես կգան Երևանի հետ փոխադարձ հարգանքի մթնոլորտում կառուցողական երկխոսությունն ընդլայնելու օգտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ Բելառուսի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Sputnik Բելառուսի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսին և Հայաստանին միավորում են բարեկամության ամուր կապերը, ընդհանուր պատմությունը, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքները:
«Մեր քաղաքացիներին համախմբում են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներին և սերտ գործարար գործընկերությունը»,- ասված է Բելառուսի նախագահի շնորհավորական ուղերձում:
Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ ներկա պայմաններում դիմակայելու և հաջողությամբ զարգանալու համար անհրաժեշտ է միավորվել և համագործակցել: Այդ իսկ պատճառով Բելառուսի իշխանությունները հետագայում էլ հանդես կգան Երևանի հետ փոխադարձ հարգանքի մթնոլորտում կառուցողական երկխոսությունն ընդլայնելու օգտին։
Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։
Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իր կառավարությունը սխալներ է թույլ տվել