Մայր աթոռի միաբանները հոգեհանգստյան կարգ են մատուցել Եռաբլուրում

Մայր աթոռի միաբանները հոգեհանգստյան կարգ են մատուցել Եռաբլուրում
Հոգևորականներն աղոթել են նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ Անկախության տոնի առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ Մայր աթոռի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Պանթեոնում Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ։
Հոգևորականներն աղոթք են ընթերցել նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար:
Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։
Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իր կառավարությունը սխալներ է թույլ տվել