Իսրայելական հարվածի հետևանքով Բեյրութում մահացածների թիվը գերազանցել է 30-ը

Լիբանան
Զոհերի թվում երեխաներ ու կանայք կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում մահացածների թիվը գերազանցել է 30-ը։ Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել Է Լիբանանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը։
«Զոհերի թիվը հասել է 31–ի»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Աբյադը:
Նրա խոսքով՝ զոհերի թվում կա 3 երեխաև 7 կին։ Աբյադը նաև տեղեկացրել է, որ ավիահարվածի հետևանքով տուժել է 68 մարդ, նրանցից 53–ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից:
Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին Բեյրութի հարավային արվարձանում պայթյուններ են տեղի ունեցել: Զգալի վնասներ են կրել մի քանի բազմահարկ բնակելի շենքեր։ Իսրայելի բանակի «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը հայտնել է, որ Իսրայելի ավիահարվածի թիրախը եղել է «Հզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատարը: «Հզբոլլահն» ավելի ուշ հաստատել է, որ հարձակման հետևանքով սպանվել է շարժման հատուկ գործողությունների հրամանատար Իբրահիմ Աքիլը: