Իջևան–Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին, վարորդը տեղում մահացել է

Դիլիջան տանող ճանապարհ
Վարորդի դին ավտոմեքենայի դուրս են բբերել փրկարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին, 53 տարեկան վարորդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է սեպտեմբերի 21-ին` ժամը 02:36-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Է., ծնված 1971 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և բախվել ծառին, վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը․ կա զոհ և տուժած