ՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել

Վահագն Խաչատուրյան
Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար 3 տասնյակից ավելի զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Անկախության օրվա առիթով պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել։ Նախագահի կայքում հրապարակվել են նրա ստորագրած հրամանագրերը։
Մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, դերասան, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը՝ Մովսես Խորենացու մեդալով:
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար 3 տասնյակից ավելի զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով։
Պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել նաև իրավապահ մարմինների, ուժային կառույցների մի շարք ծառայողների։
Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։
Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իր կառավարությունը սխալներ է թույլ տվել