Հայաստանի անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է, արցախյան շարժումը։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ թեպետ ցավը մեծ է, բայց այն պետք է մի կողմ դնել, հետևություններ անել և շարունակել պայքարը, որովհետև անհրաժեշտություն է՝ Հայաստանը լինի անկախ, ինքնիշխան, ունենա ամուր անվտանգային համակարգ։