On air

Sputnik
Սեպտեմբերի 21-ը Հայաստանի երրորդ Հանրապետության օրն է։ Նորանկախ Հայաստանն իր պատմության ընթացքում նշել է նաև Առաջին հանրապետության տոնը, բայց երկրորդը` ոչ։ Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը դա ճիշտ չի համարում։ Երկրորդ հանրապետության օրը ևս պետք է նշվեր. այնպես, ինչպես առաջինը` երկրորդն էլ մեր պատմությունն է։
Յուրաքանչյուր հանրապետությունն իր ձևավորման սկիզբն ու ավարտի պատճառներն ունի։ Հիմա էլ խոսվում է արդեն 4-րդ հանրապետության մասին։ Չարչրչկված արտահայտություն կա` պատմությունից պետք է դասեր քաղել։ Արթուր Աթանեսյանի համոզմամբ` պատմությունը դասեր չի տալիս, պատժում է։