Առանց Արցախի Սեպտեմբերի 21-ը տոնը, թե` ոչ. կամ, ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը։ 44-օրյա պատերազմից, Հայաստանում ու Արցախում հազարավոր զոհերից հետո որևէ տոնի սիրտ չկա, բայց սա միայն մակերեսային ընկալում է։ Հայաստանի Հանրապետությունը ծնվել է Արցախի ազատամարտի բովում և հիմա, երբ Արցախն առանց հայերի է` Հայաստանի Հանրապետությունն էլ կարելի է ասել զրկվել է կարևոր մի հիմքից։
Այդուհանդերձ, Հայաստանը շարունակում է մնալ բոլոր հայերի հայրենի տունը, արցախցիներն էլ մեկ տարի առաջ, գաղթի ճանապարհին գիտեին, որ էլի իրենց տուն են գալիս` մայր Հայաստան։
Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, Գիտությունների Ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գևորգ Պողոսյանի համոզմամբ` Հայաստանի անկախության օրը պետք է նշել, բայց այն վերաիմաստավորման կարիք ունի։