Ծիծեռնակաբերդն ու Հայոց ցեղասպանության թանգարանը կվերանորոգի նախկին պատգամավորի ՍՊԸ-ն

Կրթության, գիտության, մշակույթի և գիտության ու սպորտի նախարարության և «Բիդեք» ընկերության միջև կնքվել է մոտ1,9 դոլարի պայմանագիր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կվերանորոգի ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանի «Բիդեք» ընկերությունը:
Կրթության, գիտության, մշակույթի և գիտության ու սպորտի նախարարության միջև, ըստ պետգնումների հարթակի, կնքվել է 743 մլն դրամի (1,9 մլն դոլար) պայմանագիր:
2024 թվականի աշխատանքների համար նախատեսվում է հատկացնել 43 մլն դրամ։
Կվերանորոգվեն թանգարանի մասնաշենքերն ու հուշահամալիրը, կանցկացվեն մալուխներ, կկատարվի թանգարանի ձայնամեկուսացում, կանաչ տարածքների բարեկարգում և ոռոգման համակարգի վերանորոգում:
Սեդրակյանը (ՀՀԿ-ական հայտնի պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին) 2021 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին զբաղեցրել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի աթոռը, ապա հրաժարվել է մանդատից։
Հիշեցնենք, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ԺաննաԱնդրեասյանը 2023 թվականի սեպտեմբերին հայտարարել էր, որ թանգարան-ինստիտուտի վերանորոգումը կսկսվի սեղմ ժամկետներում։