Սփյուռքը Հայաստանի Հանրապետության կառավարման ինստիտուտ չէ, և հակառակը. Նիկոլ Փաշինյան

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի գործառույթներին և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Սփյուռքը, որքան էլ կարևոր է, բայց Հայաստանի Հանրապետության կառավարման ինստիտուտ չէ, և հակառակը՝ Հայաստանի Հանրապետությունն էլ սփյուռքի կառավարման ինստիտուտ չէ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարների հետ հանդիպման ժամանակ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Նա ընդգծել է, որ կարևոր է գործառույթները հստակ բաժանել և արձանագրել։
«Սա շատ կարևոր առանձնահատկություն է: Իսկ ինչպիսի՞ն են այդ հարաբերությունները. պետք է արձանագրել, որ այս հարցի ձևակերպումները, իհարկե, կան, միշտ էլ եղել են, բայց այդ ձևակերպումների հարաբերությունն իրականության հետ մենք պետք է ճշգրտենք: Թույլ տվեք նաև ասել, որ թերևս կարիք կա նոր իրադրության մեջ այդ հարցի պատասխանները ձևակերպել և առաջարկել»,–ասել է վարչապետը։
Հանդիպմանը ներկա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ հանձնակատարները ներգրավված են համայնքային կյանքին և լուրջ կապեր ունեն Հայաստանի հետ, պատրաստ են ստանձնել աշխատանքը և կապ հանդիսանալ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և համայնքների միջև: Զարեհ Սինանյանը տեղեկացրել է նաև, որ հանձնակատարների թիվն արդեն իսկ անցնում է մեկ տասնյակը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի գործառույթներին և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Հավելենք՝ սեպտեմբեի 17-20-ը Երևանում անցկացվում էր Համաշխարհային հայկական գագաթնաժողովը:
Հանդիպման ժամանակ