Շախմատի օլիմպիադայի 9–րդ փուլում ՀՀ տղամարդկանց թիմը հաղթանակ տարավ, կանայք խաղացին ոչ–ոքի

Շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադայի ավարտին մնացել է երկու տուր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի տղամարդկանց հավաքականը Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի ընտրանուն։
Միակ միավորը թիմին բերեց երրորդ խաղատախտակի վրա հաղթանակ տարած Գաբրիել Սարգսյանը։ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները։
Հայաստանի կանանց հավաքականը 9-րդ տուրում ոչ-ոքի խաղաց (2:2) Ուկրաինայի ընտրանու հետ:
Այսօր խաղը հաղթանակով ավարտեց Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը պարտվեց, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին։
Նշենք, որ Շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադան մեկնարկել է սեպտեմբերի 11-ին Բուդապեշտում և կավարտվի սեպտեմբերի 23-ին։ Ընդհանուր առմամբ կանցկացվի 11 տուր։