ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ՌԴ Անվտանգության խորհրդում ստեղծվել է Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու միջգերատեսչական հանձնաժողով:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության հարթակում։
«Որոշում եմ՝ ձևավորել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնաժողով՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը պայմանագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողներով համալրելու համար»,- ասված է ՌԴ նախագահի հրամանագրում:
Հանձնաժողովի նախագահը ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն է, տեղակալը՝ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը: