ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում փրկարարներն օգնել են վիրավոր արագիլին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Սեպտեմբերի 19-ին` ժամը 20։56-ին, ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում քաղաքացին վիրավոր արագիլ է հայտնաբերել և մոտեցրել հրշեջ-փրկարարական ջոկատ․ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները վիրակապել են վիրավոր թռչունին և հանձնել կենդանաբանական այգու աշխատակցին։