Լիբանանում փեյջերների պայթյուններն ահաբեկչության նոր տեսակ են. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին փեյջերների և ռացիանեի պայթյունների հետևանքով, պաշտոնական տվյալներով, 32 մարդ է զոհվել, ավելի քան 3000–ը վիրավորվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Լիբանանում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փեյջերների զանգվածային պայթյունները ահաբեկչության բոլորովին նոր տեսակ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դա ահաբեկչության բոլորովին նոր տեսակ է, որը նման մասշտաբների և նման տեխնոլոգիաների կիրառման համադրություն է ու, կարծես թե, քաղաքացիական ուղղվածություն ունի, սակայն ահաբեկչական նպատակներով է կիրառվում», –Կանանց եվրասիական համաժողովի շրջանակում ասել է Զախարովան։
Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին կապի միջոցներ են պայթել, այդ թվում` փեյջերներ և ռացիաներ։ Պաշտոնական տվյալներով` 32 մարդ է զոհվել, ավելի քան 3000–ը վիրավորվել են։ Դեռ հայտնի չէ` ինչն է հազարավոր սարքերի միաժամանակյա պայթյունի պատճառ դարձել։ «Հըզբոլլահը» և Լիբանանի իշխանությունները միջադեպերի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։