ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում Բելգորոդի մարզում 8 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձը կանխվել է։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է 8 ուկրաինական անօդաչու սարք»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։