ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հակաօդային պաշտպանության համակարգը ուկրաինական հրթիռ է խոցել Կուրսկի մարզում։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Ալեքսեյ Սմիրնովը:
«Այս գիշեր ուկրաինական հրթիռ է խոցվել մեր ՀՕՊ մարտիկների կողմից Կուրսկի մարզի երկնքում։ Շնորհակալություն մեր պաշտպաններին»,– գրել է մարզպետը Telegram-ում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։