ՀՀ կառավարությունը խոստանում է նոր ծրագիր մշակել ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար

ԼՂ–ից բռնի տեղահանվածները Գորիսում. Արխիվային լուսանկար
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրն ավարտվում է 2024 թ․–ի դեկտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը խոստանում է ԼՂ–ից բռնի տեղահանված հատուկ և առանձին խմբերի համար 2025 թ․–ին մշակել որոշակի ժամկետով դրամական աջակցություն տրամադրելու ծրագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նաև նշվում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների մշտական բնակության նպատակով իրականացվում է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։
Գերատեսչությունից հիշեցնում են, որ կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության տրամադրման գործընթացը չի դադարեցվելու ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում։
Միաժամանակ նշվում է, որ 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրն ավարտվում է 2024 թ․–ի դեկտեմբերին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։