ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Այսօր` ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժինը տեղեկություն է ստացել, որ Հին երևանցի 2 հասցեի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, կան վիրավորներ:
Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեի մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ պարեկները՝ սննդի կետում՝ կահույքի տակ, հայտնաբերել են դանակ, որի վրա եղել են արնանման հետքեր:
Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 2 հոգու տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ
Կայքի տեղեկություններով՝ ծեծկռտուքի մասնակիցները վիճաբանել են ավտոմեքենան կայանելու շուրջ, կասկածյալները 2 եղբայրներ են: