ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի- Sputnik. Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը, որի հետևանքով կա մեկ զոհ և տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այսօր` ժամը 18։33-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Փ․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում:
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր O․ Ս․-ն (ծնված 1957 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վարորդի մահը, իսկ Օ․ Ս․-ի առողջական վիճակը գնահատվել՝ ծանր»,–նշված է հաղորդագրության մեջ։