«Ամերիաբանկը» գնած «Bank of Georgia»–ն ՀՀ–ում ներդրումներ կատարելն արդյունավետ է համարում

«Bank of Georgia» ընկերության խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի հետ զրույցում անդրադարձել է բանկի հետագա գործունեությանն ու ծրագրերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում դրամավարկային քաղաքականությունը հավասարակշռված է, ինչը նպաստում է ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Այս մասին ասել է «Ամերիաբանկը» գնած «Bank of Georgia» ընկերության խորհրդի նախագահ Մել Քարվլը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ամիսներ առաջ «Վրաստանի բանկ» ընկերության մամուլի ծառայությունը հայտարարեց, որ «Bank of Georgia Group PLC»–ը 303,6 մլն դոլարով կգնի «Ամերիաբանկը»։
«Վարչապետը ողջունել է «Bank of Georgia»-ի մուտքը հայկական ֆինանսական շուկա և երկրում ներդրումային գործունեություն ծավալելու որոշումը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ վրացական բանկը Հայաստանի ֆինանսական ոլորտ կբերի նոր մշակույթ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մել Քարվլը նշել է, որ լավատեսորեն են նայում Հայաստանի ֆինանսական շուկային և տնտեսության զարգացման հեռանկարներին:
«Bank of Georgia» ընկերության խորհրդի նախագահն անդրադարձել է բանկի հետագա գործունեությանն ու ծրագրերին:
«Ամերիաբանկը» 26 մլն դրամ արժողությամբ մեքենա կներմուծի «Ջերմուկ Ինթերնեյշնլի» համար
Ներդրումային միջավայրի բարելավման համատեքստում երկուստեք կարևորվել է ՀՀ կառավարության կողմից կոռուպցիայի դեմ հետևողական պայքարն ու բարեփոխումների շարունակականությունը:
Հիշեցնենք` նախկինում «Ամերիաբանկի» բաժնետերերն էին «Իմաստ Գրուպ» ընկերությունը (նախկին «Ամերիա Գրուպը», որի բաժնետոմսերի 48,82%–ը հիմնադրվել է Ռուբեն Վարդանյանի կողմից), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (17,71 %), Ասիական զարգացման բանկը (13,91 %), ինչպես նաև «ESPS Group»–ը, որում ընդգրկված են «Ameria Group»–ի մի շարք մենեջերներ (12,05%):
«Ամերիաբանկը» վաճառվեց․ բաժնետերերի կառուցվածքում փոփոխություններ են եղել
2023 թ. տարեվերջի դրությամբ «Ամերիաբանկի» ակտիվները կազմել են 1 տրլն 410 մլրդ դրամ։ Ակտիվների ծավալով բանկը տարիներ շարունակ ՀՀ–ում առաջատարն էր, սակայն վերջին տարիներին առաջատարին դիրքերը զիջել է «Արդշինբանկին»: