Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ողջունել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորած պատվիրակության այցը Դոնեցկի Ժողովրդական հանրապետություն։
«Հայկական պատվիրակության այցը ԴԺՀ մենք ոչ միայն ողջունում ենք, այլև այն համարում ենք կարևոր ներդրում խաղաղության գործում, հատկապես հայ պաշտոնյաների և ուկրաինական ռեժիմի ներկայացուցիչների աճող շփումների ֆոնին»,-ճեպազրույցի ժամանակ ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
«Համոզված ենք, որ պատվիրակության հանդիպումները Ռուսաստանի նոր շրջանների ղեկավարության հետ թույլ են տվել սեփական տպավորություն կազմել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։ Ահա սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին»․-ընդգծել է Զախարովան։