ՊԵԿ-ը փորձում է կանխել վարձակալության շուկայում գնանկումը.Հովհաննիսյան

Sputnik
Պետեկամուտների կոմիտեն հայտնել է, որ սեպտեմբերի 15-ի դրությամբ 22 385 քաղաքացիներ անշարժ գույքը վարձակալության տրամադրելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում հարկային մարմին են ներկայացրել անշարժ գույքի վարձակալության 36 736 հայտարարություն:
Օգոստոսի 28-ի դրությամբ հարկային մարմին էր ներկայացվել անշարժ գույքի վարձակալության 35 557 հայտարարություն՝ 22 055 քաղաքացիների կողմից։
Հարկային օրենսգրքի համապատասխան փոփոխություններն ուժի մեջ են մտել անցած տարվա դեկտեմբերի 1-ից, համաձայն որոնց` վարձակալությունից ստացած եկամուտից պետությանը հարկ չվճարողների համար սահմանվել է տուգանք` գույքի արժեքի 5 տոկոսի չափով։ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի, բայց չի գերազանցի 1 միլիոն դրամը։
Անշարժ գույքի շուկայի փորձագետ Կարապետ Հովհաննիսյանի խոսքով` ՊԵԿ-ը փորձում է կանխել վարձակալության շուկայում գնանկումը։