«Զվարթնոցում» վիճաբանել են ուղևորը և ավիաընկերության 2 աշխատակից. բոլորը ձերբակալվել են

Ուղևորն ու ավիաընկերության երկու աշխատակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ «Զվարթնոց» օդանավակայանում սեպտեմբերի 18–ին Երևան–Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Վիճաբանությունը ծագել է օդանավակայանի ստերիլ գոտում։ Այդ մասին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինը հաղորդում է ստացել սեպտեմբերի 18–ին` ժամը 16.15–ին։
Նշվում է, որ ուղևորն ու ավիաընկերության երկու աշխատակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել, ինչի պատճառով օդանավակայանի ստերիլ գոտում խաթարվել է բնականոն աշխատանքը:
Երևանում ճանապարհը չզիջելու համար 2 վարորդ ծեծկռտուք են սարքել, կրակոցներ հնչեցրել
Ոստիկանությունից հայտնում են, որ վիճաբանության երեք մասնակիցն էլ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: