ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. «BMW» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում այսօր բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 13 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՃՏՊ–ն տեղի է ունեցել ժամը 14։30-ի սահմաններում, ՀՀ նախագահի նստավայրի մոտ։ Նշվում է, որ ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան։
«Ներկայում պարզվում է վարորդների ինքնությունը»,– գրում է կայքը` հավելելով, որ «BMW»–ի վարորդը երիտասարդ աղջիկ է, ավտոբուսում էլ ուղևորներ են եղել: