Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Այսօր` սեպտեմբերի 19–ին, վթար է տեղի ունեցել Սիսիան-Տաթև ավտոճանապարհին, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Սիսիան-Տաթև ավտոճանապարհի վթարը
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 14:34-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդներ՝ Մ․ Մ․ Ն․, ծնված 1982 թ. և Հ․ Հ․ Բ․, ծնված 1984 թ.) կողաշրջվել է․ վարորդներն արգելափակվել են ուղեխցիկում»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Վթար Երևանում. «BMW»–ն բախվել է թիվ 13 երթուղու ավտոբուսին, ապա մայթին ու ծառին
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են, բժշկական կենտրոնում նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն: