ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Մոնղոլիայի հավաքականի նկատմամբ, այս պահին ունի 13 միավոր։
Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:
Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Տղամարդկանց հավաքականը 1.5:2.5 հաշվով զիջեց տանտերերին՝ Հունգարիայի թիմին, ու այս պահի դրությամբ ունի 12 միավոր։
Հիշեցնենք` շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան մեկնարկել է սեպտեմբերի 10-ին և կավարտվի ամսի 23-ին։ Մրցաշարում 11 խաղափուլ է նախատեսված։