ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ զինուժը խոցել է Ուկրաինայի ռազմական հետախուզության հատուկ ռադիոկապի գլխավոր կենտրոնն ու օդանավակայանի ծայրահեղ կարևոր օբյեկտները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումների գործողության արդյունքում վերահսկողության տակ է վերցվել ԴԺՀ–ի Գեորգիևկա բնակավայրը»,– ասված է հաղորդագրությունում։
142 շրջաններում հարվածներ են հասցվել հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներին։
Ռազմական գերատեսչությունը նշել է նաև, որ ՀՕՊ միջոցները ՌԴ տարածքում ուկրաինական 41 անօդաչու են խոցել։