ՌԴ ԶՈւ–ն հետ է մղել Կուրսկի մարզ ներխուժելու Ուկրաինայի զինված ուժերի 3 փորձերը. ՊՆ

Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են հետևակի երկու մարտական մեքենա, զրահափոխադրիչ, չորս մարտական զրահապատ մեքենա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Ռուսական զորքերը Կուրսկի շրջանի երեք բնակավայրերի ուղղությամբ հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի կողմից սահմանը հատելու երեք փորձերը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Բանակային ավիացիայի և հրետանու կրակահերթի աջակցությամբ հետ են մղվել Ուկրաինայի զինված ուժերի երեք փորձերը՝ հատել Ռուսաստանի Դաշնության սահմանը Նովիյ Պուտ, ՄալայաՕբուխովկա և Մեդվեժյե բնակավայրերի ուղղությամբ։ Հակառակորդն ունի ավելի քան 30 սպանված ու վիրավոր, երկու հետևակի մարտական մեքենա, զրահամեքենա, չորս մարտական զրահապատ մեքենա և երկու ավտոմեքենա»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։