ՌԴ ԿԸՀ-ն պատրաստ է ԱՊՀ երկրների հետ կիսել ընտրությունների թվայնացման փորձը. Պամֆիլովա

Նա նշել է, որ յուրաքանչյուր երկիր զարգանում է իր ավանդույթներից ելնելով, և չի կարելի թվայնացման միասնական սխեմա պարտադրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը պատրաստ է ԱՊՀ երկրների հետ կիսվել ընտրական գործընթացների թվայնացման փորձով։ Այս մասին Մինսկում լրագրողներին հայտնել է ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան։
«Մենք շատ բան ենք արել թվայնացման առումով. ավելի քան 20 ծառայություն, մենք յոթ մղոնանոց քայլերով ենք առաջ գնում, արդեն նաև արհեստական բանականություն ունենք ստորագրությունների ստուգման ժամանակ, հեռավար ստորագրահավաք և շատ-շատ այլ բաներ ենք արել»,-ասել է ՌԴ ԿԸՀ ղեկավարը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր զարգանում է` ելնելով իրեն բնորոշ ավանդույթներից, պատմությունից, հնարավորություններից և ներուժից, ուստի չի կարելի բոլորին ընտրական գործընթացների թվայնացման ինչ-որ միասնական սխեմա պարտադրել։