ՊՊԾ պետն ու տեղակալն իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել և զենք կրել. որոշում

Այս նախագծի ընդունումը համարվել է անհետաձգելի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ պետական պահպանության ծառայության պետն ու տեղակալները, որոնք զբաղեցնում են ոչ զինվորական ծառայության պաշտոն, իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել, հատուկ միջոցներ և զենք կրել, պահել և կիրառել։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ինչո՞ւ է Արևմուտքը ներում Փաշինյանի ոչ ժողովրդավարական քայլերը. Շարմազանովի դիտարկումները
Համապատասխան փոփոխություններ կկատարվեն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքներում։ Ի դեպ, ՊՊԾ–ն ընդգրկված է ՀՀ վարչապետին ենթակա մարմինների կազմում:
«Ծառայության հատուկ բնույթով ու առանձնահատկություններով պայմանավորված տեղի ունեցող պահպանական միջոցառումներին հաճախակի անմիջապես մասնակցում է անձամբ ՊՊԾ պետը, ինչպես նաև պետի տեղակալները,և այդ միջոցառումների ընթացքում վերջիններս, իրենց իրավասության սահմաններում, կազմակերպում և ղեկավարում են իրականացվող գործողությունները, անձնական օրինակով ենթակաների մոտ առաջացնում պատասխանատվության զգացում իրենց ծառայողական պարտականություններն առավել զգոն և բարեխղճորեն կատարելու նկատմամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Օրենսդրական փոփոխություններով` ՊՊԾ ծառայողներին նաև իրավունք կվերապահվի պահպանական միջոցառումների իրականացման ժամանակ օգտագործել ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները։
Բացի այդ, արտաքին հետախուզության ծառայությանը չի թույլատրվի որպես համագործակցող անձ ներգրավել ՊՊԾ աշխատակիցներին, իսկ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության թափուր պաշտոնները կհամալրվեն նաև ՊՊԾ ծառայողներով։
Ի՞նչ է սովորեցնում ԱՄՆ–ն հայ զինվորականներին. վերլուծաբանը` զորավարժությունների մասին
Այս նախագծի ընդունումը համարվել է անհետաձգելի։
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից: