ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին են անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Երևանում կայացած հանդիպման ժամանակ։
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Փաշինյանը կարևորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ընդգծել է տնտեսական փոխգործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը։
Փաշինյանն ու Ռոթը անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին