ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Լիբանանում տեղի ունեցած լայնածավալ պայթյունների նոր շարքի հետևանքով զոհվածներից թիվը հասել է 20-ի։ Այս մասին հայտնել են երկրի արտակարգ ծառայությունները։
Հայտնում են նաև, որ վիրավորվել է շուրջ 450 քաղաքացի։
Պայթյունները տեղի են ունեցել սեպտեմբերի 18–ի երեկոյան, երբ Լիբանանի տարբեր շրջաններում գործարկվել են «Հզբոլլահի» անդամներին պատկանող կապի սարքրը։ Պայթյունների հետևանքով հրդեհներ են բռնկվել տներում, բնակարաններում և ավտոմեքենաների մեջ։
Դրանից մեկ օր առաջ փեյջերների պայթյուններ էին գրանցվել, ինչը հանգեցրել էր 12 մարդու մահվան, վիրավորվել էր ավելի քան 2800 մարդ։
ԶԼՄ–ների հաղորդումների համաձայն` միջադեպերի հետևում կարող են կանգնած լինել իսրայելական հատուկ ծառայությունները։
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել է, որ ԱՄՆ–ն առնչություն չունի պայթյունների հետ և քայլեր են ձեռնարկում Լիբանանի և Մերձավոր Արևելքի սահմանին հակամարտության երկրորդ ճակատի բացում թույլ չտալու համար։