ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ կառավարությունը վարկային երաշխիքների տեսքով 6 մլրդ դրամ գումար կհատկացնի գինու–կոնյակի գործարանների կողմից խաղողի մթերման համար։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Կառավարության հաշվարկներով՝ խաղողի մթերման սեզոնին գործարանները միջինը 20 մլրդ դրամի վարկեր են վերցնում։
Կառավարությունն այդ վարկերի համար առաջարկում է երաշխիքներ, որպեսզի բիզնեսի բանկային ծախսերը թեթևանան։ Ընդ որում, վարկի դիմաց կառավարության աջակցության գումարը կստանա ոչ թե գործարանը, այլ անիջապես ֆերմերը։
Նշենք, որ 2021 թ. 5,4 մլրդ դրամի վարկային երաշխիքներ են ստացել 9 ընկերություն, որոնցից խաղող մթերողները՝ 4,1 մլրդ դրամ։ 2022 թ. ծավալները մնացել են մոտավորապես նույնը, իսկ 2023 թվականին կրճատվել են։