Հյուսիսային Կորեան նոր մարտավարական բալիստիկ հրթիռ ու արդիականացված ռազմավարական թևավոր հրթիռ է փորձարկել։ Տեղեկությունը հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Նոր տեսակի մարտավարական բալիստիկ հրթիռը զինված է գերխոշոր մարտագլխիկով` 4.5 տոննա քաշով սովորական լիցքերով։ Փորձարկվել է նաև ռազմավարական թևավոր հրթիռը, որի հզորությունը բարելավվել է։
Նոր տեսակի մարտավարական բալիստիկ հրթիռը զինված է գերխոշոր մարտագլխիկով` 4.5 տոննա քաշով սովորական լիցքերով։ Փորձարկվել է նաև ռազմավարական թևավոր հրթիռը, որի հզորությունը բարելավվել է։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն անձամբ է ղեկավարել փորձարկումները և գոհունակություն հայտնել արդյունքների վերաբերյալ։
«Հզոր ուժի առկայությունը թույլ է տալիս զսպել և ձախողել զինված ուժի կիրառման նկատմամբ թշնամու ռազմավարական սխալ հաշվարկն ու կամքը, և որ դա է խաղաղությունն ու անվտանգությունն ապահովող իրական զսպման ուժը», – մեջբերում է գործակալությունը Կորեայի առաջնորդի խոսքերը։
Հարավային Կորեան կտրուկ դատապարտել է այդ արձակումները` հայտարարելով, որ դա սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը
Ճապոնիայի կառավարությունը վճռական բողոք է ներկայացրել ԿԺԴՀ–ին