ՀՀ–ում զենքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ է կալանավորվել ․ ՔԿ

Ձեռնաշղթա
Զենքը ապօրինի ձեռք է բերվել Երևան-Սևան ճանապարհին գտնվող հյուրանոցային համալիրներից մեկի ավտոկայանատեղիից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Վանաձոր քաղաքի՝ քրեական ենթամշակույթ կրող բնակիչ Ա․Թ․–ն, Վ․Դ․–ից տեղեկանալով մարտական ատրճանակ ձեռք բերելու հնարավորության մասին, վերջինիս դրդել է ապօրինի կերպով հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտ ձեռք բերել, փոխադրել և իրեն իրացնել՝ հակառակ դեպքում սպառնալով հաշվեհարդար տեսնել և խոշոր չափի նյութական միջոցներ ստանալ նրանից։
Հիշյալ հրազենը և փամփուշտները ձեռք բերելու համար 2024թ․ օգոստոսի 25-ին կնոջից վերցնելով 600.000 դրամ, նախնական համաձայնության գալով Գ․Ա․–ի հետ, Վ․Դ․–ն, նույն օրը իր անձնական օգտագործման «BMW» մակնիշի ավտոմեքենայով Գ․Ա․–ի հետ մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Երևան-Սևան ավտոմայրուղում գտնվող ռեստորանային և հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում, ինքնությունը չպարզված անձից 600.000 դրամով գնել են «ТТ» տեսակի 7,62մմ /7,62x25/ տրամաչափի ակոսափող ատրճանակ՝ 2 պահեստատուփով, ինչպես նաև հիշյալ ատրճանակի համար նախատեսված 24 հատ փամփուշտ։
Նույն օրը դրանք փոխադրելով Վանաձոր քաղաք` Վ․Դ․–ն գնացել է Ա․Թ․–ի՝ Երևանյան խճուղում գտնվող առանձնատան ավտոտնակ և հիշյալ ատրճանակը տվել է նրան։
Ա․Թ․–ի, Վ․Դ․,ի և Գ․Ա․–ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրանք կալանավորվել են։
2024 թվականի 1–ին կիսամյակում ՀՀ–ում հանցագործությունների թիվը նվազել է. գլխավոր դատախազ