ՀԱՊԿ–ից սպառնալիքների մասին Փաշինյանի խոսքերը հակասում են ողջամտությանը. Զախարովա

Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարծում է, եթե Հայաստանը մնա կազմակերպությունում, ապա նշանակում է, որ դրանում «ինչ–որ նպատակահարմարություն» է տեսնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից հանրապետության ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները հակասում են ողջամտությանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարծում եմ, որ հայտարարությունները հակասում են ողջամտությանը և իրականությանը։ Եթե քեզ որևէ բան «սպառնում է», առավել ևս ազգային անվտանգությանը, ապա ինչ իմաստ ունի ասելու, թե նա (Հայաստանը) այնտեղ (ՀԱՊԿ) մնում է»,– Եվրասիական 4-րդ գագաթնաժողովի ժամանակ ասել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ գուցե Հայաստանն այդ ամենը նպատակահար է համարում։ Զախարովան նաև շեշտել է, որ միաժամանակ ՀՀ իշխանություններն ասել են, որ ՀԱՊԿ–ը դուրս է եկել Հայաստանից։
«Այդ ամենը հակասում է ողջամտությանն ու տրամաբանությանը»,– նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Երևանը դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ում։ Փաշինյանը հայտարարել է, որ երկիրը դուրս կգա ՀԱՊԿ–ից, երբ իշխանությունները դա անհրաժեշտ համարեն։ Հայաստանի ներկայացուցիչներն արդեն տևական ժամանակ է՝ չեն մասնակցում կազմակերպության միջոցառումներին։
ՀԱՊԿ–ը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության. Տասմագամբետով
Պաշտոնական Երևանի հայտարարությունները մեկնաբանելիս` ՌԴ ԱԳՆ–ն բազմիցս ընդգծել է, որ ՀԱՊԿ–ի մասին խոսելն անարժանապատիվ է և ոչ ապահով։ Այնուամանայնիվ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանը հույս ունի, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ գործընկերությունը լիարժեք կվերականգնվի, ինչը բխում է ինչպես բուն Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի շահերից։
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։