Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ–ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի հավաքական
Նախորդ վարկանիշային աղյուսակում հայկական թիմը 97–րդ տեղում էր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի հավաքականը մեկ աստիճանով բարձրացել է ՖԻՖԱ–ի թարմացված վարկանիշային աղյուսակում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 96–րդ տեղը: Նախորդ վարկանիշային աղյուսակում հայկական թիմը 97–րդ տեղում էր:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Արգենտինայի հավաքականը, որին հաջորդում են Ֆրանսիան և Իսպանիան: Առաջին տասնյակում են նաև Անգլիայի, Բրազիլիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Կոլումբիայի և Իտալիայի ազգային հավաքականները:
Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցները՝ Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի և Ֆարերյան կղզիների հավաքականները, զբաղեցնում են համապատասխանաբար 72–րդ, 137–րդ և 140–րդ տեղերը:
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է անգլիացիներին