Comedy Club շոուն կփակվի 19 տարի եթերում լինելուց հետո

Օգոստոսին Գարիկ Խարլամովը РБК-ին տված հարցազրույցում ասել էր, որ նախատեսում է շատ բան փոխել Comedy Club-ում և «վերադառնալ ակումբի ձևաչափին», որով սկսվել էր նախագիծը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Comedy Club հումորային շոուն, որը եթերում էր 19 տարի շարունակ, փակվում է։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ-մեդիա» ընկերությունը (որին պատկանում է ТНТ հեռուստաալիքը)։
«Սիրելի բարեկամներ, այսօր մենք ձեզ իսկապես կարևոր լուր ենք հայտնում։ Մենք հաստատում ենք, որ Comedy Club-ը փակվում է»,-ասվում է Գարիկ Խարլամովի հայտարարության մեջ, որին հուլիսին նշանակել էին նախագծի կրեատիվ պրոդյուսեր։
Սեպտեմբերին «Գազպրոմ մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին ակնարկել էր, որ նախագիծը կվերագործարկվի՝ ասելով, որ Խարլամովը «հսկայական քանակությամբ նոր գաղափարներ է առաջարկել, դա վերաբերում է բեմին, երաժշտությանը, բովանդակության, հին, նոր ռեզիդենտներին, բուն հումորին»։
Comedy Club-ի առաջին թողարկումը կայացել է 2005 թվականի ապրիլի 23-ին։ Հաղորդումը երկու ТЭФИ մրցանակ ունի։ Տարբեր ժամանակներում շոուի հաղորդավարներն են եղել Գարիկ Մարտիրոսյանը, Պավել Վոլյան, Թիմուր Բատրուտդինովը, Գարիկ Խարլամովը և Անդրեյ Բեբուրիշվիլին։