Ասուլիս՝ Նարեկ Հախնազարյանի մենահամերգին ընդառաջ

Նարեկ Հախնազարյանը. Արխիվային լուսանկար
Երևանում կայանալիք մենահամերգին ընդառաջ՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի հաղթող, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մամուլի ասուլիսը:
Sputnik
Ասուլիսին կմասնակցի նաև համերգի հատուկ հյուր, Կալգարիում անցկացվող Էսթեր Հոնենսի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի հաղթող, նորվեգական Թրոմսյո քաղաքի 4-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, դաշնակահար Գեորգի Չաիձեն:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։