Ոչ միայն ողջունում էին, այլև քիչ էր մնում թռչկոտեին ուրախությունից. Գևորգ Պապոյան

Sputnik
Արցախի հայաթափման խնդրին այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Կատարվածի համար նա մեղադրել է Սամվել Շահրամանյանին` ասելով, որ Արցախը հանձնվել է նրա ստորագրությամբ։
«Ուզում եմ հիշեցնել, որ այդ անձի՝ ԼՂ նախագահ դառնալուց 10-15 օր հետո է դա տեղի ունեցել, և դա մի պրոցես էր, որ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները և նրանց թիմերը ոչ միայն ողջունում էին, այլև քիչ էր մնում՝ թռչկոտեին ուրախությունից»,– ասել է Պապոյանը։