Մեծ ցավով եմ լսում նման արտահայտություններ, որ մենք հյուր ենք ՀՀ-ում. Սամվել Շահրամանյան

Sputnik
Մեծ ցավով եմ լսում նման արտահայտություններ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր համարում են, որ մենք հյուր ենք ՀՀ-ում, ովքեր համարում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը ՀՀ-ի հաղթանակն է. այսօր` արցախի հայաթափման տարելիցի առիթով «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Արցախի նախագահն անդրադարձել է նաև Քննչական կոմիտեի` նախօրեին տարածած հաղորդագրության մեջ Արցախի քաղաքացիների մասին շեշտադրմանը` դա որակելով որպես «արցախցիների նկատմամբ տեղեկատվական տեռոր»։